կարևոր
3766 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-08 10:13
Քաղաքական

Վերջին 35 տարում Հայաստանում միայն մեկ հեղափոխական շարժում է եղել․ 88-ի Ղարաբաղյան շարժումը․ Անդրանիկ Թևանյան

Վերջին 35 տարում Հայաստանում միայն մեկ հեղափոխական շարժում է եղել․ 88-ի Ղարաբաղյան շարժումը․ Անդրանիկ Թևանյան

Այդ շարժման արդյունքում ստացանք՝

1. Անկախ Հայաստան,

2. Ազատագրված Արցախ՝ պետականության դե ֆակտո ատրիբուտներով։

Այս երկու հիմնարար ձեռքբերումները պահելու և զարգացնելու համար անհրաժեշտ էր ժամանակակից, արդար և բարեկեցիկ պետություն կառուցել։ Այս հարցում տանուլ տվեցինք։ Այդ պարտության հետևանքով առաջացան նիկոլները։

2018–ի «հեղափոխությունը» 88–ի հեղափոխության դեմ էր։ Փողոց դուրս եկած մարդիկ հույս ունեին, որ արդար երկիր կկառուցեն։ Նրանց ձգտումները ճիշտ էին, բայց սխալվեցին առաջնորդների ընտրության հարցում։

2018–ին տեղի ունեցածի արդյունքում մսխվել ու մսխվում են 88–ի շարժման ձեռքբերումները։ Հիմա կանգնած ենք Հայաստանի լինել–չլինելու հարցի առաջ։

Մեր միակ փրկությունը միասնական ուժերով 88–ի ձեռքբերումներին տեր կանգնելն ու ժամանակակից երկիր կառուցելն է։ Սրան են ուղղված լինելու մեր բոլոր ջանքերը։

Հ․Գ․։ Շաբաթ օրը որպես խոսնակ մասնակցում էի «Երիտասարդի ձայնի» կազմակերպած ֆորումին։ Թեման «Հայաստանը՝ ջրբաժանի առաջ»։

 

Անդրանիկ Թևանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր