Փոխարժեքներ
13 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Պատերազմի ողջ ընթացքում ինքնապաշտպանության կենտրոնի վերածված Հալեպի Նոր Գյուղ թաղամասը թնդացել է հեղափոխական երգերից:
Ըստ «Գանձասար»-ի՝ Հայաստանի անկախության հռչակման 99-ամյակի կապակցությամբ Հալեպի Նոր Գյուղ թաղամասի պարտեզում կրկնակի տոն է եղել: 6 տարի շարունակ հրթիռների և ահաբեկչական հարձակումների դիմադրած Նոր Գյուղը ոգևորված ունկնդրել է հեղափոխական, ժողովրդական երգեր` ժողովրդական վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի (Մրո) և արցախյան ազատամարտիկ Մկրտիչ Մկրտիչյանի (Մակիչ) կատարմամբ։ Հալեպում կրկնակի տոն է եղել ոչ միայն ՀՀ անկախության 99-ամյակի կապակցությամբ, այլ նաև Նոր Գյուղի՝ արդեն բարեկարգված պարտեզի բացումով։
Տոնական այս հանդիպումին իրենց մասնակցությունն են բերել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը, Պատկան մարմնի ներկայացուցիչներ, Հայ-սիրիական գործարարների խորհրդի նախագահ Լևոն Զեքի Ետալյանը, Բերիոյ հայոց թեմի ազգային իշխանության մարմինների եւ մշակութային, բարեսիրական, մարմնամարզական Ազգային միությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, հայկական թաղերի ինքնապաշտպանությանը մասնակցած երիտասարդներ և ՀՅԴ Սիրիայի Երիտասարդական միության անդամներ՝ ՍԵՄ-ականներ։ Տոնակատարությանը մասնակցել են նաև Համազգայինի «Սարդարապատ» պարախումբը և հալեպահայ երգիչ Ճորճ Քալայճյանը։
Երեկույթը շարունակվել է խանդավառ մթնոլորտում, ուր միախառնված է եղել ուրախությունն ու հուզմունքը։ Ներկաները մեկ րոպե հոտնկայս հարգել են Նոր Գյուղի հայ նահատակների հիշատակը։