կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-28 10:18
Քաղաքական

Նիկոլի համար ցանկալի են միայն անթասիբ, անհայրենիք ու ապազգային կերպարները. Արտակ Զաքարյան

Նիկոլի համար ցանկալի են միայն անթասիբ, անհայրենիք ու ապազգային կերպարները. Արտակ Զաքարյան

Նիկոլը, բացի այն, որ քաղաքականապես դավադիր, կապիտուլյանտ և հող հանձնող է, նաև ծայրաստիճան վախկոտ իշխանամոլ է: Հանուն իր թրքահպատակ իշխանության պահպանմանը, նա ոչ միայն Հայրենիք է հանձնել, այլ նաև պատրաստ է զոհաբերել հայի արյան մինչև վերջին կաթիլը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ,  պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նա շատ լավ գիտի, որ եթե շարունակի մնալ իշխանության` ապա նորից հսկայական տարածքներ ենք կորցնելու, կամ էլ նոր պատերազի ու զոհերի գնով պարտություն ու պետականության կորուստ ենք ունենալու: Իսկ եթե հրաժարվի վարչապետի պաշտոնից, իր ստեղծած աղետալի իրավիճակն այսօր անկորուստ շտկելը միանգամայն հնարավոր է: Այս ամենը նա լավ գիտի, բայց կամովին երբեք չի հեռանա: Նրան պետք է ամեն կերպ հեռացնել:

Նա գենետիկորեն ատել և ատում է Հային ու Հայաստանը: Իսկ ամենաշատն ատում և վախենում է գիտակից, արժանապատիվ ու հայրենասեր հայերից:

Նրա համար ցանկալի են միայն անթասիբ, անհայրենիք ու ապազգային կերպարները` Էդմոնմարուքյաններ, վահագնալեքսանյաններ և այլն: Սակայն կապիտուլյանտը նույնիսկ նրանց չի հարգում:

Եթե սխալվում եմ, ուրեմն ցույց տվեք իր թիմում գոնե մեկ մարդ, ով այս երկրի համար ինչ-որ բան է արել: Ցույց տվեք մեկին, ով հայտնի է եղել որպես շրջապատում հարգված, իր երկրի, քաղաքի, գյուղի, բակի համար ինչ-որ համընդհանուր օգտակար, մնայուն գործ արած մարդ:

Հ.Գ.

Քիչ թե շատ թասիբ-նամուս ունեցողները 44 օրյա պատերազմից հետո թքեցին ու հեռացան Նիկոլի խունտայից»։