|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ալիևը շնորհավորել է Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ․ հայտնում է «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը:
Նա շնորհավորանքի տեքստում անդրադարձել է Հարավային Կովկասում իրավիճակի զարգացմանը, մասնավորապես՝ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին»։
Ալիևը հույս է հայտնել, որ Ֆրանսիան, որը նախագահում է Եվրամիությունում, կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության համաձայնագրի նախապատրաստմանը Ադրբեջանի ներկայացրած հինգ սկզբունքների հիման վրա՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն և կայունություն ապահովելու համար։