|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խնդրել է հեռախոսազրույց կազմակերպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, սակայն նա մերժել է: Այդ մասին գրել է Washington Post-ը` իր աղբյուրներին հղումով. հայտնում է РИА Новости-ն:
Պարբերականի տվյալներով` երկխոսություն կազմակերպելու փորձերը նախաձեռնվել են սեպտեմբերի 19-ին, երբ բոլոր երեք ղեկավարները գտնվել են Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում: Նման խնդրանքով Մակրոնին դիմել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
Իրանի ներկայացուցիչները նույն օրը պատասխանել են ֆրանսիական պատվիրակությանը, որ չեն հավատում առաջարկի լրջությանը: