|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Նյու Յորքի դատարանը երկուշաբթի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղավոր է ճանաչել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, հայտնել է Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը:
Բացի այդ, դատարանը նաեւ ԱՄՆ նախկին նախագահին պարտավորեցրել է օրական 10 հազար դոլար վճարել իր Trump Organization ընկերության ենթադրյալ հանցագործությունների հետաքննության շրջանակներում փաստաթղթեր չներկայացնելու համար: Թրամփը կվճարի այդ գումարը այնքան ժամանակ, քանի դեռ չի ենթարկվել դատարանի պահանջին։
«Այսօր արդարությունը հաղթանակեց։ Դոնալդ Թրամփի եւ Trump Organization - ի ֆինանսական գործառնությունների մեր հետաքննությունը կշարունակվի, քանի որ ոչ ոք չի կարող օրենքից վեր լինել», - մեկնաբանել է Ջեյմսը Twitter-ի իր էջում:
Թրամփին պատկանող ընկերության նկատմամբ հետաքննությունը վերաբերում է անշարժ գույքի ոլորտում տարբեր ակտիվների արժեքի ենթադրյալ ոչ իրավաչափ մանիպուլյացիային՝ վարկերի եւ ապահովագրական ծածկույթի ավելի շահավետ պայմաններ ստանալու, ինչպես նաեւ հարկային դրույքաչափը նվազեցնելու նպատակով: