Սա շատ կարևոր ու խորհրդանշական օրինակ է, որին խնդրում եմ ուշադրություն դարձնել ազգային գաղափարախոսության թեմաներով հետաքրքրվողներին։
Տեսե՛ք, թե ինչպես Արևմուտքից կուրորեն և անմտորեն copy-paste արած «Կամակոր աղջկա» արձանը մի վայրկյանում վերածվեց շատ կարևոր խորհրդանիշի. «Հայ աղջիկը հանուն Արցախի ընդդիմանում է օկուպացիոն վարչակարգին»։ Եւ լրիվ այլ իմաստ է ստանում նաև արձանի տեղը. կառավարական 3րդ մասնաշենքի դիմաց։
Սա «հայկական ձյուդո» է, երբ քեզնից շատ ավելի հզոր ու մեծ հակառակորդի էներգիան ուղղորդում ես հօգուտ քեզ։
Սա մեր ազգաստեղծման միֆի՝ Հայկի ու Բելի պայքարի հիմքում ընկած բանաձևն է. մենք «փոքր ածու» ենք, բայց պետք է կարողանանք խելքով ու խիզախությամբ տապալել հզոր թշնամուն։
Ու դա այն է, ինչ արել ենք մեր ազգի գոյության հազարամյակների ընթացքում։
Կարեն Վրթանեսյան
Ռազմական փորձագետ