|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
Քիչ առաջ Արամ Գևորգյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ ինչ-որ մի ճիվաղ՝ դանակով զինված, հարձակվել է Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մոր՝ տիկին Լիդայի վրա։ Տուն հասնելով ու խույս տալով՝ տիկին Լիդան զանգահարել է ոստիկանություն, որից հետո նրանք ժամանել են ու նրան ուղեկցել բաժանմունք։ Ոստիկանները օգտվելով տիկնոջ տարիքից, սկսել են նրան հարցնել՝ «արդյո՞ք իրոք դանակ է եղել, արդյո՞ք դանակը սպիտակ կոթով է եղել, արդյո՞ք նա ճիշտն է ասում»։ Տիկին Լիդային համոզել են, որ նա լավ չի տեսել ու երկու ժամ պահել են բաժանմունքում, փոխանակ՝ տաք հետքերով հայտնաբերեն հանցագործին։
«Պարզվում է, որ Միկոյանի անվան 166 դպրոցի երկու աշակերտուհիներ՝ Էլեն և Ջեմմա անունով անչափահասներ, հայտնի են նմանատիպ խուլիգանական պահվածքով։ Ամենայն հավանականությամբ, հանցագործությունը կատարել է նրանցից մեկը»,-հայտնում է Արամ Գևորգյանը։