|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Նոյեմբերի 17-ին` ժամը 08.50-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները խուզարկություն կատարելու նպատակով այցելել են 1987 թ. ծնված Դավիթ Հ.-ի տուն, որտեղ նա դիմադրություն է ցույց տվել` ոտքով հարվածել է ոստիկաններից մեկի որովայնին, այնուհետև գլխով հարվածել է դեմքին, ապա ձեռքին եղած դանակով հարվածել մյուս ոստիկանի ձախ ձեռքին` տալով հայհոյանքներ:
Դավիթ Հ.-ն վնասազերծվել և բերման է ենթարկվել:
Ոստիկանության երկու ծառայողներ դիմել են հիվանդանոց, որտեղ նրանց մոտ նախնական ախտորոշվել է «փակ գլխուղեղային վնասվածք՝ հարցականով, ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ՝ ձախից և ձախ ձեռնաթաթի թիկնային մակերեսի կտրած վերք»: Դավիթ Հ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն: