Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
2015 թվականի դեկտեմբերի 3-ին` ժամը 10:30-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում, ավազակային հարձակում է տեղի ունեցել Գյումրիում՝ Բեզիկյան ամուսինների նկատմամբ:
Նախնական տվյալներով` դիմակավորված անձինք զինված են եղել դանակով ու կացնով, մուտք են գործել Բեզիկյան ամուսինների բնակարան, դանակով հարվածել ամուսնուն, ապա կպչուն ժապավենով, թելով և գլխաշորով կապել վերջինիս ու նրա կնոջ ձեռքերը:
Ամուսինների կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով առերևույթ հանցագործություն կատարած անձինք հափշտակել են ոսկյա զարդեր, կանխիկ գումար և դեպքի վայրից դիմել փախուստի: Ամուսիններին պատճառվել է մոտ 3 միլիոն 500 հազար դրամի վնաս:
Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ավազակություն` առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու նպատակով):
Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: