|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ռուսաստանի զինված ուժերը օրվա ընթացքում բարձր ճշգրտության հրթիռներով խոցել են 13 ռազմական օբյեկտ եւ Ուկրաինայում ոչնչացրել ազգայնամոլների մինչեւ երկու վաշտ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ օրվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օդային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով խոցվել է 13 ուկրաինական ռազմական օբյեկտ։
Մասնավորապես, խոցվել է Ուկրաինայի կառավարման երկու կետ, 11 հենակետեր եւ կենդանի ուժի եւ ռազմական տեխնիկայի կենտրոնացման վայրեր։
«Հարվածների հետեւանքով ոչնչացվել է ազգայնամոլների մինչեւ երկու վաշտ, ինչպես նաեւ 27 միավոր Ուկրաինական զրահատեխնիկա եւ ավտոմեքենաներ», — ասել է Կոնաշենկովը:
ՊՆ-ում հավելել են, որ Չերվոննոյե բնակավայրում ոչնչացվել է «Оса-АКМ» զենիթահրթիռային համալիրների համար նախատեսված հրթիռների պահեստը: