|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ռուսաստանի զինված ուժերը մեկ օրվա ընթացքում բարձր ճշգրտության հրթիռներով 36 ռազմական օբյեկտ են ոչնչացրել Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Օդային տեղակայման բարձր ճշգրտության հրթիռներով օրվա ընթացքում խոցվել են Ուկրաինայի 36 ռազմական օբյեկտներ», - ասել է նա:
Նրա խոսքով՝ այդ թվում ոչնչացվել են կառավարման հինգ կետեր, ներառյալ 95-րդ դեսանտա-գրոհային գումարտակների հրամանատարային դիտակետերը եւ 81-րդ աերոմոբիլային բրիգադները եւ 25 հենակետեր:
Բացի այդ, ռուսական զորքերը խոցել են Ուկրաինայի ԶՈՒ կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման շրջանները, այդ թվում՝ Ալեքսանդրովկի շրջանում՝ նացիստական «Այդար» կազմավորման շրջանում։