կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-27 13:32
Աշխարհ

Ռուսաստանի ԶՈՒ-ն մեկ օրում 67 ռազմական օբյեկտ է ոչնչացրել Ուկրաինայում

Ռուսաստանի ԶՈՒ-ն մեկ օրում 67 ռազմական օբյեկտ է ոչնչացրել Ուկրաինայում

Ռուսաստանի զինված ուժերն Ուկրաինայում հատուկ ռազմական օպերացիայի մեկնարկից առայսօր ոչնչացրել են 289 անօդաչու թռչող սարք, 1656 տանկ, 169 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

«Ռազմական օպերացիայի ամբողջ ընթացքում ոչնչացվել են՝ 289 ԱԹՍ, 1656 տանկ և այլ ռազմական զրահապատ տեխնիկա, 169 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 684 դաշտային հրետանային և ականանետային զենքեր, ինչպես նաև 1503 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա»,-ասել է Կոնաշենկովը։

Նրա խոսքով՝ ՌԴ ուժերը մեկ օրում ոչնչացրել են 67 ռազմական օբյեկտ Ուկրաինայում՝ այդ թվում երկու հրամանատարական կետ։ ՌԴ զինված ուժերը ոչնչացրել են նաև զինամթերքով հագեցած երեք պահեստ, ուկրաինական ԶՈՒ 11 հենակետային կայան և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 20 շրջան։