կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-28 15:07
Աշխարհ

Ռուսական ԱԹՍ-ները կհամալրվեն բարձր ճշգրտության նավիգացիոն համակարգով

Ռուսական ԱԹՍ-ները կհամալրվեն բարձր ճշգրտության նավիգացիոն համակարգով

Ռուսական ավիացիոն անօդաչու թռչող սարքերը կհամալրվեն եզակի անպլատֆորմ իներցիալ նավիգացիոն համակարգով՝  արտադրված «Ռոստեխ» պետական կորպորացիայի կողմից: Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է պետական կորպորացիայի մամուլի ծառայությունը:

«Դրա առավելությունը բարձր ճշգրտությունն է և ինքնավար շահագործման հնարավորությունը. համակարգը կարող է որոշել օբյեկտների շարժման կոորդինատներն ու պարամետրերը նույնիսկ ցամաքային, ծովային կամ տիեզերական տեղորոշիչ օբյեկտների բացակայության պայմաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ի սկզբանե ինքնաթիռների կառուցման ժամանակ է կիրառվել նման համակարգ: Հետո այն հարմարեցվել է անօդաչու թռչող սարքերին: Համակարգերը տարբերվում են քաշով և չափերով, ինչպես նաև զգալի ծանրաբեռնվածությունների հետ աշխատելու ունակությամբ:

«Նավիգացիոն համակարգերը ապահովում են GPS-ի կամ ГЛОНАСС-ի հետ համատեղ ռեժիմով կամ ինքնավար աշխատելու հնարավորություն: Միևնույն ժամանակ, համակարգերի սխալը նորմալ աշխատելու դեպքում 1%-ից պակաս է, իսկ ինքնավար ռեժիմում` 2%-ից պակաս», «Ռոստեխի» գլխավոր տնօրեն Նիկոլայ Կոլեսովի խոսքերն է մեջբերում մամուլի ծառայությունը։