|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ զինված ուժերի 2018թ. մարզական միջոցառումների պլանի համաձայն հոկտեմբերի 2-ից 4-ը և 8-ից 10-ն անցկացվել է ստորաբաժանման կազմով արգելագոտու հաղթահարում անվանակարգում «Լավագույն վաշտ» մրցույթի եզրափակիչ փուլը:
Եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք էին ձեռք բերել զորամասերի, զորամիավորումների և միավորումների առաջնությունում լավագույն արդյունքներ գրանցած ստորաբաժանումները: Համաձայն մրցման կանոնակարգի` հետախուզական ստորաբաժանումները մրցել են 3100մ, մյուսները՝ 1100 մ վազքատարածություններում:
«Լավագույն վաշտ» մրցույթի եզրափակիչ փուլի ընթացքում` 3100մ արգելագոտու հաղթահարումով վազքի մրցույթում գրանցվել է զինված ուժերի նոր ռեկորդ` 14 րոպե, 15 վայրկյան արդյունքով:
Մրցանակակիր ստորաբաժանումները պարգևատրվել են պատվոգրերով և փոխանցիկ գավաթներով, իսկ ռեկորդակիր ստորաբաժանմանը տրվել է նաև ռեկորդի գրանցման հավաստագիրը: