Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տեսակետով, որ մարդ չի եղել Շուշին պաշտպանելու համար, փորձում են արդարացնել իրենց դավաճանական գործունեությունը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին, թե Շուշին պաշտպանելու համար մարդ չի եղել։
«Ինչ վերաբերում է նրան, որ մենք չունեինք ուժեր, կարող եմ շատ ուղիղ ասել, որ կոնկրետ նոյեմբերի 7-ին Հայ Հեղափոխական Դաշնակցությունը Ստեփանակերտում Արցախի իշխանություններին և Պաշտպանության բանակին փոխանցել է, որ մենք պատրաստ ենք 3-5 վաշտ ներգրավել Շուշիի պաշտպանության գործին։ Դաշնակցության կամավորները այդ ընթացքում տեղակայված էին Արցախի հյուսիսում՝ առաջնագծում, մենք առաջարկել էինք, որ նաև այդ կամավորական վաշտերին՝ 400-500 մարտիկ, ներգրավեն Շուշիի պաշտպանությանը։ Բայց այդ մեր առաջարկը մնացել է անպատասխան»,-մանրամասնեց Իշխան Սաղաթելյանը։
Նա նկատեց, որ Արայիկ Հարությունյանը, իր ավագ եղբորը պաշտպանելու համար, հայտարարություններ է անում, բայց իրականում ավելի ծանր վիճակի մեջ է դնում Նիկոլ Փաշինյանին։
«Եթե նա ասում է, որ մենք չունեինք ուժեր Շուշին պաշտպանելու համար, ապա ինքը պարտավոր է ասել՝ այդ ինչպե՞ս պատահեց, որ ադրբեջանական խմբերը հասան Շուշի։ Այդ ինչպե՞ս պատահեց, որ դուք 10-15 օր առաջ գիտեիք, որ գալիս են, բայց համապատասխան քայլեր չձեռնարկեցիք։ Ինքը ստիպված է լինելու պատասխանել մի շարք հարցերի»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․