կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-18 12:43
Աշխարհ

Իսրայելը կստանա բարձր ճշգրտության ամերիկյան զենք

Իսրայելը կստանա բարձր ճշգրտության ամերիկյան զենք

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հավանություն է տվել Իսրայելին 735 միլիոն ԱՄՆ դոլարի ճշգրիտ զենք վաճառելուն:

Համապատասխան ծանուցումն ԱՄՆ Կոնգրեսը ստացել է մայիսի 5-ին, այսինքն՝ ՀԱՄԱՍ-ի՝ Իսրայելի վրա առաջին հրթիռներն արձակելուց մի քանի օր առաջ:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն աշխատում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Ըստ նրա՝ Իսրայելը պաշտպանության իրավունք ունի, բայց իշխանությունները պետք է ամեն ինչ անեն քաղաքացիական զոհերից խուսափելու համար:

«ԱՄՆ-ին շարունակում է անհանգստացնել բռնության աճիը Հարյուրավոր մարդիկ են զոհվել կամ վիրավորվել, այդ թվում՝ երեխաներ: Մենք մտահոգված ենք նաև այն փաստով, որ լրագրողները և առողջապահական աշխատողները վտանգի տակ են: Պաղեստինցիներն ու իսրայելցիները, ինչպես բոլոր մարդիկ, իրավունք ունեն ապրելու անվտանգ: Եվ սա իսրայելցիների կամ պաղեստինցիների արտոնությունը չէ, դրանք վերաբերում են մարդու իրավունքներին, ուստի բռնությունները պետք է դադարեցվեն: Մենք ակտիվորեն աշխատում ենք կուլիսներում՝ փորձելու համար լուծել այս հակամարտությունը»,- ըստ The Washington Post-ի՝ ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Նա ՀԱՄԱՍ-ին կոչ է արել անհապաղ դադարեցնել հրթիռային հարձակումները և խնդրել է հակամարտության երկու կողմերին՝ ապահովել խաղաղ բնակիչների, հատկապես՝ երեխաների պաշտպանությունը: