Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը, որոնք Ազատության արդեն մի քանի օր է, ինչ հրապարակում Արցախի փրկության համար մղվող պայքարի շրջանակում անժամկետ հացադուլ էին հայտարարել, քիչ առաջ հայտարարեցին, որ իրենց առջև դրված խնդիրը համարում են լուծված և դուրս են գալիս հացադուլից։
Հիշեցնենք, որ նրանք ավելի վաղ հայտարարել էին, որ հացադուլը կդադարեցնեն միայն այն դեպքում, երբ համարեն, որ կատարել են իրենց առջև դրված խնդիրը, այն է՝ հանրության գիտակցությանը հասցնեն այն, որ Արցախն իրոք վտանգված է և ժամանակ է դուրս գալ փողոց և փողոցում պայքարել Արցախի փրկության համար։