|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատ» ծերանոցում բողոքի ակցիան շարունակվում է նաև այսօր։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ ծերատան երկարամյա տնօրեն Վահան Զուրաբյանին աշխատանքից ազատելու մասին որոշումը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել։
Խնամյալները մտահոգիչ լուրեր են լսել, որ Կառավարությունը գաղտնի շրջանառության մեջ է դրել տուն-ինտերնատների միավորման խայտառակ մի նախագիծ, որով «Երեվանի թիվ 1 տուն-ինտերնատը» և «Նորքի տուն-ինտերնատը» միացվում են իրար։ Նրանք լսել են, որ Նորքում գտնվող շենքը վաճառվելու է, իսկ այնտեղի ծերերը տեղափոխվելու են իրենց հաստատություն, որն առանց այդ էլ գերբեռնված է։
Հիշեցնենք՝ «Երեվանի թիվ 1 տուն-ինտերնատի» խնամյալները բողոքի ակցիա էին իրականացրել նաև երեկ:
«Երեվանի թիվ 1 տուն-ինտերնատում» այսօր տեղի ունեցող իրադարձություններին հետևեք Yerkir.am-ի ուղիղ հեռարձակմամբ: