Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Պաշտպանության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի նախաձեռնությամբ միջոցառում է նվիրվել ՀՀ Անկախության 30-ամյա հոբելյանին։
Միջոցառման հերոսները 44-օրյա պատերազմի մասնակիցներն էին, Արցախյան առաջին պատերազմի և Ապրիլյան պատերազմի մասնակիցները, ԵԿՄ Արաբկիրի ստորաբաժանման ներկայացուցիչները։
44-օրյա պատերազմի մասնակիցներ շարքային Հակոբ Սարգսյանը, Դավիթ Կարապետյանը, Դավիթ Խաչատրյանը, սերժանտ Հունան Հակոբյանը պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալներով։ Լեյտենանտ Լևոն Ալթունյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
«Ինձ համար մեծ ուրախություն է պարգևներ հանձնել մերօրյա հերոսներին և հենց իրենց հայտնել իմ երախտագիտությունը,խոնարհումս մեր ընկած Հերոսներին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն յուրաքանչյուրիս՝ այս հողի վրա ապրելու իրավունքի»,- նշել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը:
« «Քեզ համար Հայաստան», «Տղերքը, որոնք չկան», «Մարտիկի երգը»,«Հաղթական երգ», «Հայ զինվոր», «Կյանք ու կռիվ»-դահլիճում հնչող բոլոր երգերն ու կատարումները տանում էին դեպի կյանքի ու կռվի սահմանագիծ՝ ևս մեկ անգամ խոնարհվելու փառքի ու հավերժի ճամփաներով քայլող մեր հերոսներին»,-հայտնում են Երևանի քաղաքապետարանից: