Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ԱԺ ամբիոնից քայլիստ ուսապարկերից մեկը հայտարարեց. «Պատերազմի մասնակից, սխրանքներ գործած մարդուն, դատավորին ասում են՝ թմբուկ զարկող»... Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Նախ, հետաքրքիր է, թե Նիկոլի առաջ թմբուկ զարկող ապագա դատավորը որտե՞ղ է այդ սխրանքները գործել, որ որևէ մեկն այդ մասին չգիտի...Իսկ կարո՞ղ է Նիկոլ Անհողի թմբկահար-դատավորն այդ սխրանքները գործել է պատերազմից ամիսներ անց, ինչպես ասենք, Նիկոլն ու թայֆան առանց ամոթի իրենց 2016 թ-ի ապրիլյան պատերազմի մասնակիցներ են համարում, երբ բոլորն էլ գիտեն, որ կապիտուլյանտ Նիկոլն ու իր ջոկատը պատերազմի են մեկնել պատերազմի ավարտից մեկ ամիս անց՝ 2016 թ-ի մայիսին և երրորդ պաշտպանական գծում խրամատ են փորել...
Այլիևյան պրոգապանգան իրենց սեփական հոտին կերակում է տեղեկություններով, որ տեղադրածս կոլաժի վերևի նկարում պատկերված էկզոտիկ էակը մասնակցել է հայերի դեմ պատերազմին, իսկ նիկոլականներն էլ հիմա տարածում են լուրեր, որ ներքևի նկարում պատկերված թմբկահարը ևս պատերազմի մասնակից է և սխրանքներ է գործել, որի մասին, ենթադրաբար, գիտեն միայն Նիկոլն ու իր ուսապարկերը...»,- գրել է Համբարյանը։