կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-18 10:27
Հասարակություն

«Հասկանում եմ տղաների ցավն ու ցասումը». Արթուր Վանեցյանը 44-օրյա պատերազմի մասնակիցներին հորդորել է դադարեցնել հացադուլը

«Հասկանում եմ տղաների ցավն ու ցասումը». Արթուր Վանեցյանը 44-օրյա պատերազմի մասնակիցներին հորդորել է դադարեցնել հացադուլը

Երկու հայորդիներ` Նվերն ու Արթուրը, այսօր վաղ առավոտից դիմել են ծայրահեղ քայլի` Ազատության հրապարակում նստել են հացադուլի։ Այս մասին հայտնել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Հասկանում եմ տղաների ցավն ու ցասումը, ովքեր 44-օրյա պատերազմի ընթացքում բազմաթիվ ընկերներ են կորցրել։
Տղաներն այս քայլը համարում են համարժեք արձագանք ստեղծված իրավիճակին։ Հորդորս էր, որ դադարեցնեն հացադուլը։

Հրապարակում ենք: Տղաների հետ շփվելու հնարավորություն կա և լինելու է: Մեկ հորդորով իհարկե չեմ բավարարվի…Մենք դեռ մեծ ճանապարհ ունենք անցնելու»,- նշել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը հացադուլ են հայտարարել ու միացել Ազատության հրապարակում նստացույց անող ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին։

Հիշեցնենք, որ երեկ Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից տեսաուղերձով դիմել էր հանրությանը՝ կոչ անելով դուրս գալ պայքարի՝ հանուն Արցախի և Հայաստանի Հանրապետության փրկության։

Հիշեցենք նաև, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Հայրենիք» կուսակցությունը նաև հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշվում էր, որ սա կուսակցական խնդիր չէ, սա ներքաղաքական մրցավազքի խնդիր չէ։ Սա գոյության պայքար է, պայքար է արևի տակ մեր հայրենիքի, մեր պետության տեղն ունենալու համար։