|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Տաջիկստանը կարող է Եվրասիական տնտեսական միություն մտնել արդեն 2015-ին։ Այդ մասին ասել է միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Իգոր Մորոզովը. հայտնում է РСН-ն:
«Տաջիկստանը մեր ակտիվ գործընկերն է ՀԱՊԿ շրջանակում, նա աշխատում է ազատ առևտրի գոտում ամբողջական ծավալով։ Եվ ես կարծում եմ, որ օբյեկտիվորեն արդեն պետք է մոտենա ԵՏՄ-ին անդամակցելու որոշմանը»,- ասել է Մորոզովը։
Նրա խոսքով՝ 2015-ին ԵՏՄ-ի անդամ կարող է դառնալ նաև Ուզբեկստանը։
Մորոզովը նաև ընդգծել է, որ ԵՏՄ-ն ռուսական տնտեսությունն ավելի բարձր մակարդակի է հանում։