Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուզբեկստանն ու Թուրքիան ստորագրել են «ընդլայնված շրջանակային ռազմական համաձայնագիր». հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Փաստաթուղթը ստորագրվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ուզբեկստան կատարած այցի ժամանակ։ Թուրքական կողմից փաստաթուղթը ստորագրել է ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ուզբեկական կողմից՝ պաշտպանության նախարար Բախոդիր Կուրբանովը։
Թե որն է այս փաստաթղթի էությունը, կողմերը չեն բացահայտում։ Այնուամենայնիվ, Տաշքենդում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և Ուզբեկստանի միջև ստորագրվել են համաձայնագրեր պաշտպանական արդյունաբերության ոլորտում, որում երկրներն ունեն «մեծ ներուժ»։
Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է, որ Շավքաթ Միրզիոևի հետ հանդիպման ժամանակ իրենք պայմանավորվել են զարգացնել հարաբերությունները «լայն տիրույթում՝ տրանսպորտից մինչև էներգիա, առողջապահությունից մինչև կրթություն և մշակույթ»։
Բացի դրանից՝ Ուզբեկստանն ու Թուրքիան որոշել են երկկողմ հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի վրա՝ համապարփակ ռազմավարական գործընկերության: