|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
2003 թվականից ի վեր առաջին անգամ Ճապոնիայի իշխանությունները Հարավային Կուրիլյան կղզիները պաշտոնապես անվանել են «ապօրինի օկուպացված» Ռուսաստանի կողմից։
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը կղզիներն այսպես է անվանել դիվանագիտության կապույտ գրքում։
Արտաքին գործերի նախարար Յոշիմասոյ Հայաշին կառավարությանն է ներկայացրել Կապույտ գիրքը։ 2011 թվականից ի վեր առաջին անգամ ասվում է, որ Հարավային Կուրիլները կամ «հյուսիսային տարածքները» պատկանում են Ճապոնիային։
Ռուսաստանը և Ճապոնիան չունեն խաղաղության պայմանագիր, որը կապահովի կղզիների կարգավիճակը։ 1956 թվականին Խորհրդային Միությունը և Ճապոնիան ստորագրեցին Համատեղ հռչակագիր, որում Մոսկվան համաձայնեց դիտարկել Հաբոմայ և Շիկոտան կղզիները Ճապոնիային հանձնելու հնարավորությունը խաղաղության պայմանագրի կնքումից հետո, իսկ Կունաշիրի և Իտուրուպի ճակատագիրը չքննարկվեց:
Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ կղզիները դարձել են Խորհրդային Միության մաս Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, և դրանց նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը կասկածից վեր է:
Կախված երկկողմ հարաբերությունների վիճակից՝ Տոկիոն փոխում է «Կապույտ գրքում» Կուրիլյան կղզիների վերաբերյալ ձեւակերպումները։
2019 թվականի օգոստոսին 2020 թվականի Օլիմպիական խաղերի կայքում Հարավային Կուրիլների չորս ռուսական կղզիները (Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ և Խաբոմայ) ցուցադրվել են քարտեզի վրա՝ որպես Ճապոնիայի մաս։ Քարտեզի հեղինակները դրանք վերագրել են Ճապոնիայի Հոկայդո պրեֆեկտուրային։