կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-18 13:00
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ կանոններով են գործելու մանկապարտեզները մայիսի 20-ից

Մանկապարտեզները բացվում են մայիսի 20-ից և գործելու է հատուկ կանոնակարգերով՝ ըստ Yerkir.am-ի ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը մամուլի ասուլիսում։

«Մանկապարտեզ գալու համար մենք առաջնահերթություն ենք տալիս այն երեխաներին, որոնց ծնողները չեն կարողանում կազմակերպել երեխաների խնամքը տանը՝ կապված իրենց աշխատանքի գնալու հետ, որոնք աշխատանքը հեռավար կատարելու հնարավորություն չունեն։ Առաջնահերթություն ենք տալու այն երեխաներին, որոնց ծնողները աշխատում են, աշխատում է միայն մայրը, կամ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին»,-ասաց Վիրաբյանը։

Քաղաքապետարանը հարցում է անցկացրել և 11 հազար ծնող  ցանկություն է հայտնել երեխային տանել մանկապարտեզ։

Փոխքաղաքապետը նշեց այն կանոնները, որոնցով առաջնորդվելու են գարծընթացը կազմակերպելիս։

Մանկապարտեզների բակային տարածքները նշագրելու են, որպեսզի ծնողները դռան դիմաց հերթ կանգնած ժամանակ պահպանեն հեռավորություն։

Ծնողների մուտքը մանկապարտեզ բացառվելու է, երեխային ընդունելու են մանակապարտեզի աշխատակիցները, հեռավար ջերմաչափում են անելու և, համոզվելով, որ երեխան չունի ջերմություն, ընդունելու են մանկապարտեզ։

Սա նշանակում է՝ 1 մուտքով առնվազն 100 երեխա այս պրոցեդուրաներն անցնելով մտնելու է մանկապարտեզ․ փոխքաղաքապետի հորդորը համբերությունն է։

Ջերմաչափում են անելու նաև օրվա ավարտին․ եթե այդ ընթացքում երեպայի ջերմությունը բարձրանա, ծնողին հորդորելու են հաջորդ օրը մանկապարտեզ չբերել։

Խմբերում լինելու են 8-10 երեխա։

«Մենք մանկապարտեզում հրաժարվելու ենք այն խաղալիքներից, որոնց վրա վարակը կարող է երկար մնալ, հրաժարվելու ենք այն միջոցառումներից, որոնք ենթադրում են երեխաների սերտ շփում»,-ասաց փոխքաղաքապետը։

Այսօր և վաղը ախտահանման միջոցառումները կշարունակվեն։ Բացի այդ, ամեն օր, աշխատանքային օրվա ավարտից հետո, նույնպես կախտահանեն տարածքները։

Մանկապարտեզում սնունդը նույն կերպ են կիրառելու, ինչպես նախկինում՝ որոշակի խստացումներով։ Մատակարաների հետ նոր ձևաչափ են մշակել, որպեսզի որոշակի սննդատեսակներ փաթեթավորված մատակարարեն՝ սնունդը ավելի անվտանգ դարձնելու համար։

Ռիսկային գոտում գտնվող աշխատակիցները, որոնք ընդհանուր թվի 20-22 տոկոսն են,  չեն գա աշխատանքի և կշարունակվել վճարվել աշխատավարձի 100 տոկոսի չափով։

Այն աշխատակիցները, որոնք ռիսկային գոտում չեն, բայց չեն ցանկանա գալ աշխատանքի՝ վախենալով համավարակից, չեն վճարվի 100 տոկոսի չափով՝ կվճարվեն հարկադիր պարապուրդի համար սահմանված գումարով։

Իսկ այն աշխատակիցները, որոնք կգան, կվճարվեն 100 տոկոսի չափով, նաև քաղաքապետարանը կգտնի հավելյալ խրախուսման հնարավորություն։

Բոլոր աշխատակիցների համար Երևանի քաղաքապետարանը դիմակներ և ալկոգել է պատվիրել, որը հնարավորություն կտա 1 ամիս ապահովված լինել պարագաներով։

Բոլոր աշխպատակիցնեը պարտավորված կլինեն պահպանելու կանոնները։

«Ով չի պահպանի անվտանգության կանոնները, այդ աշխատակիցներից մենք շատ արագ կազատվենք»,-ասաց Տիգրան Վիրաբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․