կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-20 17:49
Տարածաշրջան

Թուրքիան նոր տարածքներ ձեռք բերելու նպատակ չունի. Էրդողան

Թուրքիան նոր տարածքներ ձեռք բերելու նպատակ չունի. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է Հյուսիսային Իրաքում «Pençe Kilit» «հակաահաբեկչական» գործողության թիրախը. հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Էրդողանն ասել է, որ հակաահաբեկչական գործողությունն ուղղված է ահաբեկիչներից Իրաքի հողերը մաքրելուն ու Թուրքիայի սահմանային անվտանգության ապահովմանը։

Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ իր երկիրը չի հավակնում այլ երկրների հողերին. «Թուրքիայի գործողություններն Իրաքում ընդդեմ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության նպատակ չեն հետապնդում նոր տարածքներ ստանալու»:

Նա հաջողություն է մաղթել Թուրքիայի զինված ուժերին։