|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
NEWS.am-ը գրում է․
NEWS.am-ը մեկնաբանություն է խնդրել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից՝ «Հրապարակ» օրաթերթում այսօր հրապարակված հոդվածի առնչությամբ։ Մեր հարցին պատասխանել է գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։
«Հրապարակ» թերթն այսօր գրել էր, որ Հայաստանի նախկին երեք նախագահները պատրաստվում են հեռանալ քաղաքականությունից։ Արդյոք այս տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշե՞լ է չզբաղվել քաղաքականությամբ:
- Քաղաքական ասպարեզից իր ՝ հերթական «հեռանալու» մասին նախագահ Քոչարյանը տեղեկացել է Հրապարակ օրաթերթից: Այդ պերիոդիկ մտավարժանքներին նախագահը վերաբերվում է հումորով: