Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց վերացնել Գևորգյանի՝ սահմանային տեղաշարժի սահմանափակումներն ընդհանրապես կամ առնվազն 2021 թ․-ի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում՝ թույլատրելով նրան բացակայել Հայաստանից։
Պաշտպանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 1-ին Մոսկվայում նախատեսված է ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի լիագումար նիստ, որին, որպես հանձնաժողովի անդամ, պետք է մասնակցի Արմեն Գևորգյանը։ Պաշտպանը դատարանին ներկայացրեց նաև համապատասխան արձանագրության թարգմանությունը։
Պաշտպանական կողմի մյուս ներկայացուցիչները միացան միջնորդությանը, իսկ մեղադրող դատախազ Պետրոսյանն առարկեց՝ նշելով, որ տվյալ խափանման միջոցի կիրառման հիմքերը դեռևս առկա են։ Նրա խոսքով՝ Արմեն Գևորգյանը կարող է մասնակցել այդ նիստին առցանց եղանակով։