|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոր ուղերձում հայտարարել է, որ «ռուս զավթիչները սկսել են Դոնբասի համար մարտը» և իրենց բանակի զգալի մասը կենտրոնացրել են՝ Ուկրաինայի արևելքում հարձակման համար։
Պետության ղեկավարի խոսքով՝ արևելքում և հարավում ռուսական բանակը վերջին շրջանում փորձում է հարձակվել «մի փոքր ավելի մտածված, քան նախկինում» և թույլ տեղ է փնտրում Ուկրաինայի պաշտպանության գծում։ Նա նշել է, որ ռուս գեներալները, հավանաբար, «արդեն այնքան շատ ռուս զինվոր են սպանել, որ պետք է զգույշ լինեն, այլապես հարձակվող չի մնա»։
«Ինչքան էլ ռուս զինվորներ ուղարկվեն այնտեղ (Դոնբաս), մենք կկռվենք և կպաշտպանվենք։ Մենք դա կանենք ամեն օր։ Մենք ուկրաինական ոչ մի բան չենք հանձնի, բայց նաև չենք վերցնի ուրիշինը»,- ընդգծել է Զելենսկին։