|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Դոնբասի համար պայքարը շարունակվում է արդեն մի քանի օր։ Ռուսական զորքերն ակտիվացրել են հարձակողական գործողությունները Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում․ «РБК-Украина»-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության խոսնակ, գնդապետ Ալեքսանդր Մոտուզյանիկը։
Նրա խոսքով՝ վերջին մի քանի օրվա ընթացքում ռուսական զորքերը զգալիորեն արագացրել են հարձակողական գործողությունները Արևելյան օպերատիվ գոտում և ավելացրել հրթիռային ու հրետանային հարձակումների թիվը շփման գծի գրեթե ողջ երկայնքով։
«Այժմ կարելի է ասել, որ այս վճռական ճակատամարտն արդեն սկսվել է»,- ասել է Մոտուզյանիկը։
Նրա կարծիքով՝ ռուսաստանցի զինվորականների լայնածավալ հարձակումը Ուկրաինայի արևելքում վաղ թե ուշ պետք է տեղի ունենար. ուկրաինական քաղաքներն ու գյուղերը այս տարածքում մեծ ու փոքր ամրոցներ են։
«Նրանք համարձակորեն պահում են պաշտպանությունը և խոչընդոտում թշնամուն։ Նրանք թույլ չեն տալիս իրագործել մեր բոլոր տարածքները գրավելու՝ նրա ծրագրերը։ Ուստի Դոնբասի ճակատամարտը, առանց չափազանցության, վճռորոշ ճակատամարտն է Ուկրաինայի համար»,- ընդգծել է ՊՆ խոսնակը։