|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը որոշել է հայ ժողովրդին «պատրաստել» խաղաղության դարաշրջանին, այդ առաքելությունը վերապահվել է ուժային կառույցներին։ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մեզ հետ զրույցում պատմեց, որ օրերս մեծ հավաք է կազմակերպվել ոստիկանությունում, ու ղեկավար կազմից հանձնարարականներ են իջեցրել իրենց՝ առ այն, որ գյուղերում, քաղաքներում տեղի իրավապահները պետք է հայտնաբերեն ակտիվիստներին, այն անձանց, ովքեր կարող են խնդիրներ ստեղծել Փաշինյանի որդեգրած կուրսի հետ կապված։ Ասենք, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո կարող են բողոքի օջախներ առաջացնել։
Ոստիկանությանը հրահանգվել է նման մարդկանց հետ «աշխատանքներ» տանել, բնականաբար՝ ոստիկանական մեթոդներով։ Բացատրել, թե ինչքան կարեւոր է խաղաղությունը, եւ հասկացնել, որ ոչ մի պարագայում չի կարելի խոչընդոտել այդ գործընթացին։ Իսկ ով չհասկանա, ավելի «հասկանալի» մեթոդներով բացատրել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում