կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-14 16:39
Մշակույթ

Հայը, ռուսը, ուկրաինացին եւ բելառուսը` միասին

Հայը, ռուսը, ուկրաինացին եւ բելառուսը` միասին

Մշակույթը, հեռուստատեսությունը, ԶԼՄ-ները և կինոն կարող են և պետք է դառնան 21-րդ դարի պետական դիվանագիտության և միջազգային փոխհարաբերությունների գործիքները. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը:

Նա նշեց, որ ԱՊՀ երկրները պետք է հիմնվեն ընդհանուր արժեքների վրա, առավել ևս, որ Հայաստանում այդ փորձն արդեն գործում է։ Մազմանյանը Հայրենական մեծ պատերազմի մասին ֆիլմ ստեղծելու ցանկություն ունի. տանկերից մեկում հայը, ռուսը, ուկրաինացին, բելառուսը միասին են ապրում, կռվում, երազում և միասին են կյանքը դասավորում, ինչպես նախկինում է եղել։

«Միայն մշակույթն ու հոգևորը արժեքավոր և չանհետացող գործիքներ ունեն, որոնց միջոցով մենք կարող ենք միմյանց հասկանալ և շփման կետեր գտնել, գոյատևել, ապրել և շարունակ երազել»,- նշեց Ա. Մազմանյանը։