կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-18 21:16
Քաղաքական

Վանեցյանի և Օսիպյանի գործունեությունը վարչապետին չի գոհացրել. Էդուարդ Աղաջանյան

Վանեցյանի և Օսիպյանի գործունեությունը վարչապետին չի գոհացրել. Էդուարդ Աղաջանյան

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոններից Արթուր Վանեցյանի և Վալերի Օսիպյանի ազատվելու որոշումները եղել են վարչապետ Նիկոլ Փաշինյանինը: Այդ մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:   

«Երկու պաշտոնյաների գործունեությունն իրենց գործառույթների շրջանակներում վարչապետին չի գոհացրել, չի բավարարել: Վալերի Օսիպյանին նշանակելով վարչապետի գլխավոր խորհրդական՝ կառավարության ղեկավարը վստահաբար գտել է, որ նա այդ պաշտոնում օգտակար կլինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Աղաջանյանը՝ ընդգծելով, որ Վանեցյանը և Օսիպյանը հրաժարական են տվել վարչապետի որոշմամբ:  Աղաջանյանը հավելեց, որ ներկա դրությամբ ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոններում նշանակումների վերաբերյալ որոշումներ չկան:

«Ինչ վերաբերում է վարչապետի և պարոն Վանեցյանի հայտարարությունների դիսոնանսին, ապա դա եղել է վարչապետի որոշումը, իսկ ասուլիսի ժամանակ վարչապետի հնչեցրած խոսքում հարգալից տեքստն այդ թվում պայմանավորված էր նաև գեներալների նկատմամբ հարգանքով: Որպեսզի տարընթերցում չլինի՝ ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ վարչապետի որոշումն է եղել նրանց ազատել աշխատանքից: Նրանց հնարավորություն է տրվել դիմում ներկայացնել և նրանք ներկայացրել են դիմում»,- շեշտեց Էդուարդ Աղաջանյանը: