|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր Ֆարուխ լեռը մեր վերահսկողության տակ է, այնտեղ ծածանվում է Ադրբեջանի դրոշը։ Այս մասին ապրիլի 12-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
«Դա մեծ վտանգի աղբյուր էր։ Այնտեղից և այլ գյուղերից մի քանի անգամ կրակ է բացվել Աղդամի ուղղությամբ։ Ֆարուխ (Փառուխ) լեռը, իմ կարծիքով, հիմա հայտնի է ամբողջ աշխարհում, իսկ Ադրբեջանի մեծ լեռը՝ Ֆարուխ լեռը, այժմ մեր վերահսկողության տակ է, այնտեղ ադրբեջանական դրոշն է ծածանվում։ Խաչեն գետի անվտանգության և այդ ջրի օգտագործման համար մեծ նշանակություն ունի Ֆարուխ լեռը»,- ասել է Ալիևը` հավելելով, որ նախատեսում են վերակառուցել նաև Արցախից օկուպացված այլ ջրամբարներ ու ջրային տնտեսության համալիրներ: