կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-28 12:51
Արցախ

Փառուխ գյուղն այժմ ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում է. Ադրբեջանի զորքերը դեռ Քարագլխի մի հատվածում են. շտաբ

Փառուխ գյուղն այժմ ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում է. Ադրբեջանի զորքերը դեռ Քարագլխի մի հատվածում են. շտաբ

Մարտի 27-ի երեկոյան և 28-ին՝ ժամը 12։00 դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում` նաև շփման գծի արևելյան հատվածում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:

Արցախի տեղեկատվական շտաբից  հայտնում են, որ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։

Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։

Աշխատանքները ռուս խաղաղապահ զորակազմի հրամատարության հետ ադրբեջանական կողմի՝ ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են: