|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Շուտով կլրանա 1 ամիսը, ինչ դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները չկան: Մարտի 17-ին գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին, ի պատասխան՝ ԲԴԽ-ն հակադարձել էր՝ նշելով, թե բանալիները չեն վերադարձվել Դատական դեպարտամենտին:
Արդյունքում մակագրումը կատարվում է ձեռքով: Այս իրավիճակին զուգահեռ՝ մի շարք դատավորներ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշում են, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանն է բավականին հաճախ գտնվում Վճռաբեկ դատարանում, եւ վերջին անգամ դատավորները նկատել են ապրիլի 4-ին, որ Վճռաբեկ դատարանի մուտքի մոտ է գտնվում Գագիկ Ջհանգիրյանի ծառայողական ավտոմեքենան, եւ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Վճռաբեկում մնացել է մոտ 3-4 ժամ:
Իսկ թե ինչ նպատակով է Գագիկ Ջհանգիրյանն այցելել այնտեղ, փորձեցինք պարզել անձամբ նրանից, սակայն Ջհանգիրյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում