|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետ Քրիստոֆ Հեյսը աշխարհի պետությունների առաջնորդներին կոչ է արել մորատորիում սահմանել ռազմական ինքնավար ռոբոտների արտադրության վրա: Դրանք ունակ են առանց մարդու մասնակցության թիրախ ընտրել ու ոչնչացնել այն: Հեյսի խոսքերով` դա պետք է անել հիմա, քանի դեռ ուշ չէ. տեղեկացնում է migtnews.com-ը:
Նրա կարծիքով` այն երկրները, որոնք ռազմական ինքնավար ռոբոտների արտադրության պոտենցիալ ունեն, ավելի հեշտությամբ կորոշեն պատերազմ հայտարարել: Ի դեպ, դեռեւս հայտնի չէ, հնարավո՞ր է «ռոբոտ-մարդասպաններին» ծրագրավորել այնպես, որ դրանք գործեն միջազգային մարդասիրական նորմերին համապատասխան:
SWORDS ռոբոտները ամերիկյան բանակի կողմից կիրառվել են 2005 թվականին: ԱՄՆ պաշտոնյաների խոսքերով` դրանք գիտահետազոտական ֆիլմերից հայտնի ինքնուրույն գործող ռոբոտներ չեն. SWORDS-ը կրակում է միայն այն ժամանակ, երբ մարդ- օպերատորը սեղմում է կոճակը: