կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-09 12:56
Քաղաքական

Վահան Քերոբյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Վահան Քերոբյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նրա տեղակալ Նարեկ Տերյանը կգործուղվեն Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Որոշման մեջ ասվում է․«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
 
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանին 2022 թվականի ապրիլի 10-12-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։

2. Վահան Քերոբյանի և Նարեկ Տերյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: