|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2022 թվականը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավարտեց պաշտոնանկություններով եւ իրենց պաշտոններին հրաժեշտ տվեցին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ պաշտոնանկություններն այդքանով չեն սահմանափակվելու եւ թիրախում նաեւ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է: Սակայն մենք տեղեկացանք, որ այժմ էլ կառավարության ղեկավարը դժգոհ է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի աշխատանքից, որը նաեւ իր հայտարարությունների պատճառով հաճախ է զավեշտալի իրավիճակում հայտնվում: Եվ ահա, մեր տեղեկություններով, նա եւս առաջիկայում հնարավոր է հրաժեշտ տա իր պաշտոնին, սակայն փոխարինող դեռ չեն կարողանում գտնել:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից ճշտել՝ նա իր աշխատանքից դժգոհություն ստացել է, թե ոչ: Նախարարը սկզբում հետաքրքրվեց` կատակում ենք, թե ոչ, ապա երբ կրկնեցինք հարցը, նա այդպես էլ որեւէ պատասխան չտվեց՝ հորդորելով դիմել նախարարության լրատվական բաժին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում