| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Դաշնակցության երիտասարդական միության ընկերներով եկանք, որ փոխենք Արցախի պղծված դրոշը, վերականգնենք այն անդառնալի հարվածը, որը իրականացվել է և Ֆրանսիայի հրապարակում նորից ծածանենք Արցախի Հանրապետության դրոշը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, որն այլ ակտիվիստների հետ շտապել է Ֆրանսիայի հրապարակ, երբ լսել է, որ «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբավորման անդամները ներկել են ապրիլի 5-ի հանրահավաքի մասնակիցների բարձրացրած Արցախի դրոշը։
«Ամենաուրախալի փաստը, որ պիտի արձանագրենք, այն էր, որ մեզանից ավելի վաղ այստեղ էին հասել մի խումբ քաղաքացիներ, ովքեր արդեն փոխում էին դրոշը, և երբ փողոցն էինք անցնում, մեկ այլ խումբ քաղաքացիներ պատրաստվում էին էլի գալ՝ դրոշը փոխելու։ Հիմա Ֆրանսիայի հրապարակում իրարից անկախ մի քանի խումբ քաղաքացիներ եկել են՝ դրոշը փոխելու, որովհետև սա վերաբերում է մեր արժանապատվությանը․ սա է ամենակարևոր արձանագրումը»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։
Նա համոզված է, որ «Սասնա ծռերի» ձեռքով գործող իշխանությունն է այս կերպ պատասխան տալիս ապրիլի 5-ի հանրահավաքին։
«Պետք է արձանագրենք, որ իշխանությունը զավթած խմբակի պատասխանը Արցախի դրոշ ծածանելուն՝ այդ դրոշը պղծելն էր»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութով․