Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ոչ իշխանական չորս ուժերը վաղը Ծաղկաձորում տնտեսական համաժողով կանցկացնեն` մշակելու համար տնտեսական այն պլատֆորմը, որը պետք է ներկայացնեն նոր ձևավորվող կառավարությանը:
Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն ասաց. «Հանրապետականին հրավիրել են: Կքննարկենք, և եթե որոշում լինի, կմասնակցենք այդ համաժողովին»:
ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը տեղյակ չէր այդ համաժողովից: Նա նշեց, որ իրեն մասնակցության հրավեր չի ուղարկվել, իսկ եթե հրավիրեն էլ, չգիտի` կգնա՞, թե՞ ոչ:
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամ Վահրամ Բաղդասարյանը նույնպես տեղյակ չէր և հրավեր չէր ստացել: «Ծրագիրը կնայեմ, կասեմ` կգնա՞մ, թե՞ ոչ: Էնքա՜ն տնտեսական ֆորումներ են կազմակերպվում, ես ի՞նչ իմանամ ինչ ծրագիր ունի»,- ասաց նա:
Նույն հարցին Գալուստ Սահակյանն էլ պատասխանեց. «Եթե հրավիրեն, ում որ հրավիրեն, կարծում եմ` կմասնակցեն այդ համաժողովին, բայց մենք դեռ հրավեր չենք ստացել»: