կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-05 20:31
Քաղաքական

Գերմանիան ուսումնասիրում է Ռուսաստանից Մոլդովայի կախվածությունը նվազեցնելու միջոցները

Գերմանիան ուսումնասիրում է Ռուսաստանից Մոլդովայի կախվածությունը նվազեցնելու միջոցները

Գերմանիան ուսումնասիրում է Ռուսաստանից Մոլդովայի կախվածությունը նվազեցնելու միջոցները, հաղորդում է Reuters-ը։

«Մոլդովացի մեր գործընկերների հետ միասին մենք ցանկանում ենք գնահատել, թե ինչպես կարող ենք օգնել նվազեցնել Մոլդովայի կախվածությունը Ռուսաստանից տնտեսական, ֆինանսական եւ էներգետիկ առումներով, ինչպես նաեւ ամրապնդել երկրի ճկունությունը»,- Բեռլինի համաժողովի մասնակիցներին ասել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։

Ավելի վաղ Գերմանիան հայտարարել է, որ Մոլդովային կտրամադրի 50 միլիոն եվրոյի չափով վարկ՝ առանց պայմանների, որպեսզի օգնի երկրին հաղթահարել փախստականների հոսքը եւ էլեկտրաէներգիայի ծախսերը։ 

Համաժողովի ընթացքում Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան դոնորներին, ներառյալ՝ ԵՄ-ին, Ֆրանսիայի եւ Ռումինիայի արտաքին գործերի նախարարներին խնդրել է աջակցություն ցուցաբերել իր երկրի էներգամատակարարման դիվերսիֆիկացման համար: «Մենք միակ երկիրն ենք Եվրոպայում, որի գազի ներմուծումը 100 տոկոսով կախված է մեկ աղբյուրից՝ «Գազպրոմ»-ից»,- ասել է նա։ «Մոլդովան ամենախոցելին է Ուկրաինայի հարեւաններից»,- ասել է նա։