|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ տասնյակ հազարավոր ուկրաինացի զինվորներ, որոնք պայքարում են ռուսական ուժերի դեմ, վերապատրաստվել են դաշինքի կողմից։
«Պետք է հիշել, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Կանադան և մի քանի այլ երկրներ, տարիներ շարունակ մարզել են ուկրաինական զորքերը: Այնպես որ՝ տասնյակ հազարավոր ուկրաինական զորքեր…, որոնց վերապատրաստել են ՆԱՏՕ-ի դաշնակիցները, այժմ ներխուժած ռուսական ուժերի դեմ պայքարում են առաջնագծում»,- CNN-ին ասել է Ստոլտենբերգը։
«Ուկրաինայի զինված ուժերը շատ ավելի մեծ են, ավելի լավ հագեցած և պատրաստված, ավելի լավ ղեկավարվող, քան երբևէ անցյալում», - հավելել է նա։
Ստոլտենբերգը հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյո՞ք ՆԱՏՕ-ի դաշնակիցները նախատեսում են խորհրդային արտադրության տանկեր ուղարկել Ուկրաինա։