|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ցանկանում է «Ուկրաինայի համար ընդունելի խաղաղության համաձայնագրի հասնել», ուստի անհրաժեշտ է համարում մեծացնել Կիեւին տրամադրվող ռազմական օգնությունը։
«Ցանկացած հակամարտություն վաղ թե ուշ ավարտվում է բանակցությունների սեղանի շուրջ, սակայն մենք ցանկանում ենք հասնել խաղաղ լուծման, որն ընդունելի կլինի Ուկրաինայի համար, իսկ դա որոշվում է մարտի դաշտում գրանցած հաջողություններով», - ասել է Ստոլտենբերգը։
Դաշինքի ղեկավարի խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրները պետք է ընդլայնեն Ուկրաինային զենքի, ՀՕՊ միջոցների եւ վառելիքի մատակարարումները՝ հաշվի առնելով նրա տարածքում ռուսական հարվածների հետեւանքները։