Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող՝ ՀՅԴ ՀԵՄ ակտիվիստներից Քրիստինե Վարդանյանը ֆեսբուքյան գրառմամբ 5 փաստ է հրապարակել իր մասին, որոնք պատասխանում են ցուցարարների հասցեին այս օրերին միտումնավոր տարածվող պիտակավորումներին։
«5 փաստ իմ մասին
Ես ունեմ ազգային և ընկերվարական գաղափարներ: Ես հավատում եմ, որ ուժեղ պետություն կարող ենք ունենալ միայն սեփական դիմագիծը պահելով և երկրում հավասարություն, արդարություն և ժողովրդավարություն հաստատելով:
Ազգային օրակարգը ոչնչով հակադիր չէ զարգացվածությանը կամ ժամանակակից լինելուն:
Ես 25 տարեկան եմ, երբեք չեմ զբաղեցրել պետական պաշտոն: Աշխատում եմ ՏՏ ոլորտում:
Չէի կարող մասնակից լինել որևէ պետական պաշտոնիայի չարաշահումներին:
Վաղ տարիքում 2 տարի ապրել, իսկ անցած տարի 5 ամսով վերապատրաստվել եմ Եվրոպայում (European Parliament և EAFJD - European Armenian Federation for Justice and Democracy, Բրյուսել, ԲԵլգիա):
Անհիմն են պնդուները, որ ազգային օրակարգ առաջ տանողները պարզապես ծանոթ չեն ժամանակակից աշխարհին:
Ես միջին վիճակագրական հայ ընտանիքի զավակ եմ, որտեղ բոլորը աշխատում են՝ ստանալով միջին կամ միջինից ցածր եկամուտ:
Ես Լևոն Մկրտչյանի դուստրը չեմ:
Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում նաև այն պատճառով, որ չեմ ատում որևէ մեկին:
Այս օրերին հատկապես միջինից բարձր տարիքի կանանց վիրավորանքները ինձ տխրեցնում են, որովհետև չեմ կարողանում պատկերացնել այլոց հասցեին վիրավորանքներ գրող մարդկանց դժբախտության աստիճանը»,- գրել է Քրիստինե Վարդանյանը: