|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102-րդ անցումային դրույթում ավելացնել 6-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ. «Եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում կամ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով այդ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»:
Նախագծին կողմ է քվեարկեկ 57, դեմ՝ 3 պատգամավոր: