|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հիմա արեւմտյան աշխարհում լայնորեն շրջանառվում է ադրբեջանական աղբյուրների հեղինակած այն կեղծ տեղեկատվությունը, թե իբր Հայաստանն իր ունեցած 4 հատ Սու-30 ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները տրամադրել է ՌԴ-ին՝ Ուկրաինայում օգտագործելու համար․ այսօր՝ մարտի 31-ին, կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա, իհարկե, աղաղակող տեղեկատվություն է, Սու-երը Հայաստան ներկրվելու օրվանից Հայաստանի սահմանները ոչ մի անգամ չեն լքել: Նույն կերպ իբրեւ ճշմարտություն է հրամցվում այն կեղծ լուրը, թե Հայաստանի տարածքով վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում Ուկրաինա: Ցանկացած՝ քիչ, թե շատ տեղյակ մարդ գիտի, որ Հայաստանը, որը պատերազմում ինքն է տուժել իր դեմ վարձկան ահաբեկիչների ներգրավումից, երբեք չի կարող նպաստել այլ վայրերում նրանց ներգրավմանը: Սա կատարելապես անհեթեթ տեղեկատվություն է»,-ընդգծեց Փաշինյանը: