կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-11 13:54
Հասարակություն

Երկուշաբթի օրվանից գործունեության որոշ տեսակներ ամբողջությամբ կթույլատրվեն. Փաշինյան

Երկուշաբթի օրվանից գործունեության որոշ տեսակներ ամբողջությամբ կթույլատրվեն. Փաշինյան

Երկուշաբթի օրվանից գործունեության որոշ տեսակներ ամբողջությամբ կթույլատրվեն: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնաբուծություն, ձկնորսություն, հանքարդյունաբերություն եւ բաց հանքերի շահագործում, էլեկտրաէներգիա, գազ, գոլորշի, լավորակ օդի ոլորտի գործունեությունը, ջրամատակարարում, թափոնների կառավարում եւ վերամշակում, կոյուղի, փոխադրումներ եւ պահեստային տնտեսություն, ֆինանսական եւ ապահովագրական գործունեություն, պետական կառավարում, պաշտպանություն եւ պարտադիր սոցիալական ապահովության ոլորտը, առողջապահություն եւ սոցիալական սպասարկում ոլորտը, օտարերկրյա կազմակերպությունների գործունեությունը: Նաեւ որոշում ենք կայացրել, որ ապրիլի 13-ից ամբողջությամբ կթույլատրենք բացօթյա շինարարական գործունեությունը, նաեւ ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը»,- նշեց Փաշինյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ ապրիլի 20-ից հետո էլ տեքստիլի ոլորտը կփորձեն բացել: «Տնտեսական խանութների գործունեությունը թույլ կտանք: Գիտական հետազոտություններ եւ մշակում ոլորտը թույլ կտանք աշխատելու»,- հայտնեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարությունում տեղի է ունեցել հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ, որի ընթացքում վարչապետը հանձնարարել է ներկայացնել արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման կառավարության որոշման նախագիծ, որի ընդունմամբ Սահմանադրության ուժով կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ: