|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Իտալիան ուկրաինացիներին 12 ամսվա կեցության իրավունք կտրամադրի, ինչը թույլ կտա նրանց օգտվել առողջապահության համակարգից, շուկայից, աշխատանքի, կրթության իրավունքից եւ որոշ սոցիալական նպաստներից, գրել է Euractiv-ը։
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին մարտի 29-ին ստորագրել է հրամանագիր այս մասին։ Փաստաթղթի համաձայն՝ կառավարությունը կստեղծի Ուկրաինայից փախստականների ժամանակավոր պաշտպանության եւ օգնության մեխանիզմներ։
Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության պետ Ֆաբրիցիո Կուրսիոն եւս ստորագրել է պայմանագիր հատուկ ֆոնդի հետ, որով նախատեսվում է 300 եվրոյի չափով ամենամսյա մուծում՝ Ուկրաինայից յուրաքանչյուր փախստականի համար, առավելագույնը երեք ամսվա ընթացքում։